Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անքննելի են մեկ ԲՀԿ-ի, մեկ էլ «Բելաջոյի Գրիշի» գործերը

Անքննելի են մեկ ԲՀԿ-ի, մեկ էլ «Բելաջոյի Գրիշի» գործերը
28.06.2012 | 12:01

Նախ որ` նույն պահին, երբ «չընդդիմադիր» ԲՀԿ-ն, շանթ ու կայծակ կուլ տված, գետնին էր «հավասարեցնում» կառավարության ծրագիրը, նույն պահին Ծառուկյանը Բաղրամյան 26-ում` «նախագահ ջանի» մոտ էր (երևի ստաժը չկորցնելու համար. հիշենք, որ նա բանավոր-բերանացի խոստում է տվել Սերժ Սարգսյանին, որ պաշտպանելու է վերջինիս թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում, Սերժ Սարգսյանն էլ այդ մասին տեղեկացրել էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, Հովիկ Աբրահամյանն էլ դամքաշություն արել, ասել էր` իննսունինը տոկոսով), և ուրեմն ԲՀԿ առաջնորդն այլոց` «Նեմեց» Ռուբոյի, «Թոխմախի», «Բելաջոյի» պես իր բուն գործին լինելու` պառլամենտ գնալու փոխարեն, գնացել էր նախագահին «ջան» ասելու, հողանցում կատարելու:
Էս մեկը հաստատ, որովհետև նույնքան «անքննելիորեն» հաջորդ օրվա ԱԺ արտահերթ նիստում էս ընդդիմադիր ԲՀԿ-ն հո «կողմ» չէր քվեարկում կառավարության ծրագրի մեջ ներառված նախագծերին` էլ լիցենզիայի մասին, է՛լ Ասիական բանկից տրվելիք վարկի, է՛լ Սևանա լճից ջուր բաց թողնելու (որոնց մի մասով, ի դեպ, սեփական ֆրակցիայում, սեփական քննարկման ժամանակ կրկին շանթ ու փոթորիկ էր արձակել, արձանագրելով` դեմ ենք քվեարկելու ու` վերջ), հո «կողմ» չէր քվեարկում, որ ասինք` հիմա էլ հակառակ կողմից են դարձել պապից կաթոլիկ ու կաթոլիկուհի:
Էս ամենը` հեչ: Եվ ուրեմն` կառավարության ծրագրին 2 (երկո՜ւ) անգամ ձեռնպահ քվեարկելուց հետո պարոն «Բելաջոն», որը, որպես օրինաչափություն, դահլիճի է՜ն մի կողմով էր դուրս գալիս` լրագրողներց խուսափելու համար, էս անգամ անմիջապես եկավ այնտեղ, որտեղ լրագրողներն են հավաքվում. և ուրեմն, էսպես` «պիջակը լոթի-փոթի» ուսին նետած, եկավ-հայտնվեց նա մեր «սիրասուն» թաթիկների մեջ, ու մենք էլ թե` «խե՞ր ըլնի, պարոն Բելաջո». ասաց` «Էլ խերը ո՞նց է լինում, դեմ եմ քվեարկել»: Մալադե՜ց. ոգևորեցինք մենք. մանավանդ որ դեռ չգիտեինք էլ, որ մինուճար «ձեռնպահ» քվեարկողը հենց ինքը` նորին մեծություն Գրիգորին էր:
«Բայց ի՞նչ հերոսություն կա դրանում, որ դեմ եք քվեարկել». դեռ հարցնում էինք մենք: «Դե մենք թըմով էդպես որոշեցինք, որ քանի որ ես թըմի մարդ եմ, դեմ քվեարկեցի»: Չէ, չի ասում, որ սևով սպիտակի վրա գրված է` ինքը ձեռնպահ է քվեարկել, որ քիչ հետո էլ իրեն «հետևելով» տեսնելու ենք, որ դիմում է գրում առ անձնագրային վարչություն, որ «թըմից» տարբեր` 2 (երկո՜ւ) անգամ սխալ է քվեարկել, Թաթուլ Սողոմոնյանն էլ ի գիտություն բոլորիս, դեռ չի ասել, որ դիմումն «ասնավանի» չէ… և որ «Բելաջոն» խիստ գիտակցված` «բարդ կոմբինացիաներով» ռեժիսուրա է իրականացրել` մնալով կույս և միևնույն ժամանակ ուժեղ հաճույք ստանալով, մենք շարունակում էինք Գրիգորիի հետ մեր միջանցքային զրույցը։ «Թըմով որոշեցինք, ես էլ քվեարկեցի դեմ», շարունակում էր նա: Մենք էլ հարցնում էինք` բա հիմա ո՞նց եք նայելու Սերժ Սարգսյանի աչքերին. ախր ինքը «մեծականով» ելավ-եկավ-հասավ Շենգավիթի 11 ընտրատարածք, ասաց` ՀՀԿ-ն պաշտպանում է պարոն Գրիշա Սերժի (լավ, թող լինի` Սերյոժայի) Մարգարյանին: «ՈՒրեմն ուզում եմ նորից իմանաք, որ ես թըմի մարդ եմ», համառեց նա։ «Թըմի չի, թիմի է», հակադարձեցինք մենք։ Գրիշան այս հարցում նույնպես ահավոր սկզբունքային էր. «ՈՒմ համար թիմ է, ում համար` թըմ է»:
Էս մեկը` հաստա՛տ: Բանն այն է, որ ՕԵԿ «թըմից» դեպ ՀՀԿ «թըմ» տրանզիտ արված մեր հարգարժան Գրիշա Սերյոժային խորհրդարանական ընտրություններից առաջ չգիտեր, թե ո՞ր «թըմի» «պլատֆորմին» կանգնած այս անգամ պատգամավոր դառնա. ՀՀԿ-ն ասել էր` տեղ չունեմ, նա էլ վերցրեց ու ԲՀԿ-ից դարձավ… պատգամավոր: Եվ ուրեմն, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հանց Գիքորի ձեռից, Արգամիչ Հովհաննեսը բռնում է Գրիգորիի ձեռքը ու տանում «քաղաք»` Բաղրամյան 26` Սերժ Սարգսյանի մոտ, խնդրելով վերջինիս, որ ՀՀԿ-ն ևս «տՏՊՊպՐՋՍՈ» անի սույն «ԲՀԿ-ից պաշտպանվողին», որովհետև` մերը-ձերը ո՞րն է: «Բելաջոն» էլ իր հերթին «օրթում-խոստում» է ուտում, որ երբեք` մինչև կյանքի վերջ ու ցմահ, չի դուրս գա ՀՀԿ-ի գծից, որովհետև «թըմի» մարդ է:
Չէ, հիմա ողջ խնդիրն այն է, որ ոչ մեկը նրան չէր խնդրել` «ձեռնպահ» քվեարկել, որովհետև այս պահին Սերժ Սարգսյանին ամենևին պետք չէ քանդել ԲՀԿ-ն: Հակառակը, խնդիր կա ուժեղացնելու Գագիկ Ծառուկյանին` պահել նրան կուսակցության ղեկին (տե՛ս Օսկանյանի գործը), ու ստացվում է, մեր խեղճ Գրիգորին` ինքնամատուցվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը հանկարծ չմտածի, թե ինքն իր խոստումը չի պահում ու մի «եքա» սցենար է գծագրել, որ ինքը ձեռնպահ է քվեարկում («զակոն պոդլստի»` քվեարկության համակարգը լավ չաշխատեց, ու նա ստիպված եղավ երկու օրինակից չդավաճանել Սերժ Սարգսյանին), հետո լրագրողների միջոցով հայտարարել, որ` «նե վինավատ յա, օն սամ պրիշոլ»… մի խոսքով, Ջեյմս Բոնդին «հատուկ» խորաթափանց ու «անվիճարկելի» մի սցենար:
Բայց այս ամենում հետաքրքիրը մեկ այլ բան է. ԲՀԿ-ի «գաղափարական» հայրերը, ստվերային «տոլչոկիստները» գտան, որ Գրիշայի նկատմամբ պետք է ուշադիր լինել և կրկնվելու դեպքում նրան արտաքսել ԲՀԿ-ից, որովհետև մեկ պատգամավորով պակաս-ավել ԲՀԿ-ում հարց չի լուծվում:
Ա՛յ-ա՛յ-ա՛յ: Հաշվե՞լ են արդյոք գաղափարիստները դոմինոյի էֆեկտն այդ դեպքում. չէ՞ որ «մեկի» մեկ մատի շարժումն իսկ բավարար կլինի, որ անհրաժեշտության դեպքում ԲՀԿ-ից դուրս գա ոչ թե մեկը` ավել-պակասով, այլ ԲՀԿ-ից մնա ընդամենը…. կամուֆլյաժը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ